Մատչելիության հղումներ

Ժորժ Կոլոմբիե. «Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին»


Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով նոր համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն:

«Ցանկանում եմ, որ Հայաստանի նախագահի ընտրություններն այնպես չընթանան, ինչպես Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները: Ըստ արեւմտյան դիտորդների՝ Դումայի ընտրությունները հավասար պայմաններում չեն ընթացել»,֊ - կարծիք հայտնեց ֆրանսիացի պատգամավորը:

«Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ դրանից հետո հանդիպածս քաղաքական ուժերին ասել եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ավելի լավ ընթանան, քան 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ասում են, թե վատ չեն անցել այդ ընտրությունները, բայց ամեն ինչ պետք է անել, որպեսզի փետրվարի 19֊-ի ընտրությունները էլ ավելի բարելավվեն»,֊ - ասել է Կոլոմբիեն:

Այսօր նա հանդիպել է Հայաստանի վարչապետին եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: Ավելի ուշ սպասվում են համազեկուցողի հանդիպումները Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ:

Դեկտեմբերի կեսերին համազեկուցողները Հայաստանի վերաբերյալ բանավոր զեկույց կներկայացնեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG