Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Գորն այսօր կայցելի Սպիտակ տուն` առաջին անգամ այն պահից ի վեր, երբ հրաժեշտ տվեց ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնին` 2000 թվականի նախագահական ընտրություններում պարտվելով Ջորջ Բուշին: Միացյալ Նահանգների նախագահը այսօր հյուրընկալում է 2007 թվականի Նոբելյան մրցանակի արժանացած 5 ամերիկացիներին, այդ թվում եւ Գորին:
«Վաշինգտոն փոստ»-ի վկայությամբ, Սպիտակ տունը ջանք չի խնայել, որպեսզի նախկին փոխնախագահն անպայման մասնակցի Նոբելյան մրցանակակիրների հետ երկրի նախագահի ավանդական հանդիպմանը, նույնիսկ հանդիպման օրը հարմարեցրել է Գորի գրաֆիկին: Վկայակոչելով Գորի խորհրդականի խոսքերը` պարբերականը գրում է, որ Ջորջ Բուշն անձամբ է ուրբաթ օրը զանգահարել նախկին մրցակցին` պայմանավորվելու համար:
Այդուհանդերձ, ինչպես նշել է նախկին փոխնախագահի խորհրդականը, Բուշի եւ Գորի միջեւ 2000 թվականի մրցակցությունից հետո մնացած դառնությունը դեռեւս հաղթահարված չէ: Այսօր էլ Գորը Բուշի քաղաքականության քննադատներից է, քանի որ, մասնավորապես, նախագահն անտեսել է գլոբալ ջերմացման դեմ պայքարում ջանքերը համատեղելու նրա առաջարկը:
«Վաշինգտոն փոստ»-ի վկայությամբ, երբ ԱՄՆ-ի նախագահին մի անգամ հարցրել են, թե արդյոք պատրաստվո՞ւմ է դիտել Գորի` գլոբալ ջերմացման վտանգներին նվիրված «Անհարմար ճշմարտություն» ֆիլմը, որը այս տարի նաեւ «Օսկար»-ի արժանացավ, Բուշը շատ հակիրճ պատասխանել է. - «Կասկածում եմ»:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա