Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կուսակցությունը չորեքշաբթի երեկոյան դիմել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ խնդրելով քննարկել, թե որքանով են երկրում հռչակված տնտեսական ազատ մրցակցության պայմաններին համապատասխանում Հայաստանում գործող հեռուստաընկերությունների հայտարարած քաղաքական գովազդի սակագները:
Նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուներին վաճառվելիք քաղաքական գովազդի մեկ րոպեի գինն ամբողջ երկրում սփռման տարածք ունեցող հեռուստաընկերություններում տատանվում է 80 հազար դրամից մինչեւ 130 հազար դրամ:
Ռուզան Խաչատրյան