Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. - «Երեւի համարում է [Տեր-Պետրոսյանը], որ 3 տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. - «Երեւի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

«Ինձ համար չափազանց տարօրինակ էր», - շարունակեց վարչապետը: - «Ուղղակի չափազանց տարօրինակ մտքեր հնչեցին այդ ելույթում, բայց մեզնից յուրաքանչյուրը ինքն է որոշում, թե ինչ ասի եւ ինչ առաջարկություններ անի: Որեւէ պերճախոսությամբ հնարավոր չէ մարդկանց աչքին թոզ փչել»:

«Եթե որեւէ մեկը փորձում է ապացուցել անապացուցելին, եթե որեւէ մեկը փորձում է ասել, որ այսօր ավելի վատ ենք ապրում, քան 10 տարի առաջ, դա արդեն իմ պրոբլեմը չէ, այլ այդ մարդու պրոբլեմն է: Որովհետւ ինքը գործ ունի բոլորի հետ. բոլորի աչքերը հո չես կարող փակել», - եզրափակեց Սերժ Սարգսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG