Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանին են ներկայացվել համակարգում 2007 թվականին կատարված աշխատանքները եւ հաջորդ տարվա համար նախանշված անելիքները:
Քննարկվել են նաեւ Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր: