Անցած շաբաթավերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը որոշել է նախագիծը ներկայացնել կառավարություն:
Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում, որը նախագահել է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ամփոփվել են ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ ստացված միջազգային փորձաքննության արդյունքները, համաձայնեցվել են առկա դիտողություններն ու առաջարկությունները: