Հայաստանի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի փետրվարի 19-ին: Այդ ամսաթիվը այսօր պաշտոնապես հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` լիազորված եմ հայտնել, որ հանրապետության նախագահի ընտրությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի, տեղի կունենան 2008 թվականի փետրվարի 19-ին», - ասաց Գարեգին Ազարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնեց նաեւ, որ «Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` հանրապետության նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր»:
ԿԸՀ-ի նախագահի հայտարարությունից հետո կսահմանվի ընտրական բոլոր փուլերի ժամանակացույցը:
Ընտրված հաջորդ նախագահը իր պաշտոնը (անկախ այն բանից, թե քանի փուլով կանցնեն ընտրությունները) ստանձնելու է ապրիլի 9-ին:
Ռուզան Խաչատրյան