Կիրակի օրը Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հանդիպումները վարչապետ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Ծրագրված է նաեւ Թերի Դեւիսի ելույթը Երեւանի պետհամալսարանում եւ հանդիպումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հետ Հայաստանի արտգործնախարարի` երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը: