Վրացական եւ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս ընդդիմադիր գործիչ Իրակլի Օքրուաշվիլին ընտանիքով լքել է Վրաստանը:
Այս տեղեկատվությունը լրագրողներին է փոխանցել միացյալ ընդդիմության ղեկավար Գեորգի Խաինդրավան` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ավարտին:
Խաինդրավան հայտարարել է, թե Օքրուաշվիլիին երկրից հեռացրել են իշխանություններն ու հատուկ ծառայությունները, քանի որ նա մտադիր էր վաղը Թբիլիսիում կայանալիք մեծ հանրահավաքում ելույթ ունենալ, ինչը ձեռնտու չէր իշխանություններին:
Ըստ Խաինդրավայի տեղեկությունների` Օքրուաշվիլին մեկնել է Մյունխեն:
Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան, սակայն, ավելի ուշ վրացական լրատվամիջոցներին հայտնել է, որ նրան ստիպողաբար ուղարկել են Ֆրանսիա:
«Նա ինձ զանգահարեց օդանավակայանից եւ ասաց, որ իրեն ստիպել են հեռանալ Վրաստանից: Գիշերը մոտավորապես ժամը 2-3-ը Իրակլի Օքրուաշվիլիին ստիպել են դուրս գալ տնից, տվել են անձնագիր, Ֆրանսիայի վիզա եւ սպառնալով հակառակ դեպքում ձերբակալել` ուղեկցել են օդանավակայան ու նստեցրել օդանավ: Նա մեկնել է Ֆրանսիա», - պատմել է Բեսելիան, ով նաեւ Օքրուաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից է:
Իրակլի Օքրուաշվիլին հոկտեմբերի 9-ին 6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: Նա ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին` կոռուպցիայի, խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրած դիմումում խոստովանել է իր մեղքը, համաձայնել է համագործակցել իրավապահների հետ, ինչպես նաեւ հրաժարվել է ձերբակալությունից օրեր առաջ Սահակաշվիլիին հասցեագրած` բռնապետական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ մեղադրանքներից:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա