Իտալական Պորտո Սան Ջորջո քաղաքի 27-ամյա բնակչուհի Սառա Տարանտինան միանգամից հինգ երեխա է ծննդաբերել` երեք աղջիկ եւ երկու տղա:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցները, հնգյակը աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:
Ներկայումս նորածինները գտնվում են բժշկական հսկողության տակ եւ առնվազն 70 օր մնալու են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Բազմազավակ մոր ինքնազգացողությունը բավարար է:
Թեեւ Սառա Տարանտինան բուժում էր ստանում անպտղության դեմ եւ պատրաստվում էր արհեստական բեղմնավորման, սակայն բեղմնավորումը տեղի է ունեցել բնական ճանապարհով: