Այս կարծիքին է հատկապես ՀՀՇ-ի երիտասարդ ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը: Նա նշում է, որ իշխանությունը հստակ ռազմավարություն է ընտրել` ուղղորդելու մեր երիտասարդներին. -
«Բուհերի ուսանողական խորհուրդները հանրապետականացվում են նույնիսկ բռնի ուժով»:
Նա նաեւ նշեց, որ նման երիտասարդները, օգտվելով իրենց դիրքից, իրականացնում են քաղաքական քարոզչություն, ինչն արգելված է:
Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վերջերս տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ, ի տարբերություն մյուսների, իրենք նման քաղաքականություն չեն վարում եւ նույնիսկ վտանգավոր են համարում երիտասարդներին որոշակի լծակներով եւ խոստումներով կուսակցականացնելը:
Երիտասարդներից շատերն են նշում, որ ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները շատ հաճախ թաքցնում են իրենց կուսակցական պատկանելությունը:
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը նշեց, որ ինքը եւս արդեն երկու ամիս է, ինչ անդամակցում է հանրապետական կուսակցությանը, սակայն ավելացրեց, որ անդամագրվել է միայն այն պատճառով, որ շուտով հեռանալու է այդ պաշտոնից:
Հայկը նշում է, որ ոչ մի բացասական բան չկա, եթե «դու քաղաքական գործունեությամբ ես զբաղվում բուհի պատերից դուրս եւ ուսանողներից հեռու»:
«Շատ դեպքեր են եղել, երբ ուսանողական խորհուրդների նախագահները համատեղել են բուհում իրենց ստանձնած պարտականությունները եւ քաղաքական գործունեությունը, ինչը, ըստ իս, անթույլատրելի է», - հավելեց նա:
Լիանա Մնացականյան