«Մի հանցավոր խմբավորում ահաբեկչական խոշոր հարձակում էր ծրագրել: Կանխվել է ահաբեկչական գրոհ, որի թիրախն էին հակաահաբեկչական կոալիցիայի մաս կազմող արեւմտյան երկրների դեսպանատները եւ կարեւոր մի շարք հիմնարկներ», - հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության խոսնակ Արիֆ Բաբաեւը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը Բաբաեւը նաեւ փոխանցել է, որ «քրեական գործ է հարուցվել, այժմ օպերատիվ միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբավորման մնացած անդամներին չեզոքացնելու համար»:
Նրա խոսքերով, հատուկ գործողության ընթացքում դիմադրություն ցույց տված մի անձ սպանվել է, իրավապահներն առգրավել են զենք ու զինամթերք՝ 20 նռնակ, պայթուցիկներ, մեկ գնդացիր եւ 4 ավտոմատ: Հաղորդվում է, որ այդ ամենը զորամասից գողացել էր ավագ լեյտենանտ Քյամրան Ասադովը: Այդ զենքն էլ, ըստ իրավապահների, պետք է օգտագործվեր ծրագրված ահաբեկչության համար:
Երեկվանից Ադրբեջանի մայրաքաղաքում սահմանափակվել է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատանքը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Շոն ՄըքՔորմաքը երկուշաբթի օրն ասել է, որ դեսպանատունը շատ վստահելի աղբյուրից է ստացել տեղեկությունը ահաբեկչական գրոհի հնարավորության մասին:
«Դեսպանատունը ձեռնարկել է նպատակահարմար միջոցներ: Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում մենք կվերականգնենք առաքելության բնականոն աշխատանքային ռեժիմը», - ասել է խոսնակը:
ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ Բաքվում ամերիկյան դեսպանատունը, ամենայն հավանականությամբ, այսօր էլ փակ կմնա հանրության համար:
Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունն ընդհանրապես փակվել է: Խիստ հսկողություն է սահմանվել նաեւ մի շարք արեւմտյան հիմնարկների, մասնավորապես, նավթարդյունաբերող խոշոր ընկերությունների՝ «Բրիթիշ Փեթրոլիում»-ի եւ նորվեգական «Սթեյթ Օիլ Հիդրո»-ի գրասենյակների նկատմամբ:
Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում բախումներ են տեղի ունեցել վահաբականների եւ ոստիկանների միջեւ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Թուրքիայի տարբեր հաստատություններ եւ հիմնադրամներ միջոցներ են հատկացրել Ադրբեջանում մզկիթներ եւ մեդրեսեներ (իսլամական դպրոցներ) կառուցելու համար եւ Ադրբեջան են գործուղել իրենց քարոզիչներին:
90-ականների վերջին կառավարությունը սկսել է հսկողության տակ առնել կրոնը, մասնավորապես` կրոնական կրթությունը: Իսլամական դպրոցների ծրագրերը հաստատում է կառավարությանն առընթեր Կովկասի մահմեդական վարչությունը:
Իշխանությունները ճնշում են բանեցնում «այլախոհ» դասատուների վրա, պետության կողմից չգրանցված մեդրեսեները փակվում են:
Այս քաղաքականության քննադատներն ասում են, թե կառավարությունը ծայրահեղականների դեմ պայքարի կարգախոսի ներքո իրականում աղանդների դեմ է պայքարում:
Վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանի ընդդիմությունն այսօր տկար է եւ վարկաբեկված, ինչը իսլամին ընձեռել է ապագայում քաղաքական լուրջ ուժ դառնալու հնարավորություն:
Մի շարք վերլուծաբաններ էլ խորհուրդ են տալիս զգուշավորությամբ գնահատել իշխանությունների իրականացրած քայլերը:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Խղճի եւ ազատության պաշտպանության իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն ասել է, որ հարկ է պարզել, թե արդյոք կառավարությունը չի՞ չափազանցեցնում վտանգի աստիճանը:
«Վահաբիզմի վիրուսը տարիներ շարունակ ներկա է այստեղ, բայց նախ անհրաժեշտ է ապացուցել վահաբականների կապն այս իրադարձությունների հետ», - ասել է Իբրահիմօղլուն:
Իսլամական հետազոտությունների Բաքվի կենտրոնի ղեկավար Ռաֆիք Ալիեւն ասել է, թե վահաբականները, ամենայն հավանականությամբ, ավելի կակտիվանան 2008 թվականի նախագահական ընտրությունների շրջանում:
«Այդ խմբավորումները ծառայում են որպես գործիք դրսի այն ուժերի համար, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը», - ասել է Ալիեւը:
Արմեն Քոլոյան, Պրահա