Մատչելիության հղումներ

«Ուոլ սթրիթ ջորնալ». «Վրաստանը անհաջողության է մատնվում մարդու իրավունքների բնագավառում»


«Ուոլ սթրիթ ջորնալ» հեղինակավոր թերթն այսօր փաստել է, որ Վրաստանը անհաջողության է մատնվում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

«Վրաստանի բարեկամ երկրների ավագ դիվանագետները զգուշացնում են, որ մինչ նախագահ Սահակաշվիլիի կառավարությունը բարձր գնահատականների է արժանանում տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում, այն գահավիժում է օրենքի գերակայության բնագավառում: Սա վատ նորություն է մի երկրի համար, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-֊ին»,֊ - գրում է ամերիկյան թերթը:

Պարբերականը, մասնավորապես, նշում է, որ մի խումբ ընդդիմադիր գործիչներ դռնփակ նիստում դատապարտվել են հեղաշրջման փորձի համար, իսկ հեռուստատեսությամբ ցուցադրվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի ապաշխարհանքը:

Թերթը նշում է, որ ամերիկայի պաշտոնյաները «առանձնապես մտահոգված են» Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG