Ամերիկյան շրջանավարտների միության նախագահ Արմեն Մաթոսյանի խոսքերով, սա մի ցուցահանդես է, որը հնարավորություն պետք է ընձեռի հայ մասնագետներին ուղղակիորեն հանդիպել ու շփվել իրենց հնարավոր գործատուների հետ:
Միջոցառմանը այցելելը աշխատանք որոնողներին հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր ընկերությունների հետ, գործնական կապեր հաստատել, տեղում դիմելու աշխատանքի եւ պրակիտկայի, ինչպես նաեւ մասնակցել տարբեր վերապատրաստումների:
«Երբ որոշեցինք անցկացնել այս ցուցահանդեսը, գաղափարից բացի, այլ բան չունեինք, սակայն թե' գործատուները եւ թե' աշխատանք փնտրողները շահագրգռված են մասնակցելու ցուցահանդեսին», - ասաց Մաթոսյանը:
Նախորդ` գարնանը անցկացված ցուցահանդեսին 2000 մարդ էր Մաթոսյանի խոսքերով, հատկապես շատ են դիմում են երիտասարդները` 25-30 տարեկան:
Այս անգամ մասնակցում են 47 կազմակերպություններ: Կան կազմակերպություններ, որոնք գարնանը եւս իրենց ունեցած թափուր աշխատատեղերն ներկայացրել էին Top Careers-ին ու, իրենց խոսքերով, հաջողվել էր ընտրել լավ մասնագետների:
Աշխատանք առաջարկող կազմակերպությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ ցանկացողները կարող են այցելել Ամերիկյան շրջանավարտների միության կայք www.agrada.org :
Անի Թադեւոսյան