«Մոսկովսկիե նովոստի» թերթը «Անդրկովկասում նոր հեղափոխությունները չեն բացառվում» վերնագրի ներքո անդրադարձել է այսօր Երեւանում կայանալիք հանրահավաքին, «որի ժամանակ ակնկալվում է, որ Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ առաջադրվելու է 2008 թվականի նախագահական ընտրություններին»:
«Հայտնի է, որ Վաշինգտոնը երկրի նախկին ղեկավարին մեծ աջակցություն է ցուցաբերում, բայց Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլինի վերադառնալ իշխանության, երկրի շատ բնակիչներ չեն կիսում նրա դիրքորոշումը Lեռնային Ղարաբաղի հարցում», - գրում է ռուսաստանյան թերթը: - «Այնուամենայնիվ, հայաստանյան ընդդիմությունը քննարկում է սցենարները, թե ինչպես նախկին նախագահը նորից գլխավորի երկիրը: Տարբերակներից մեկով` նա կդառնա «գունավոր հեղափոխության» առաջնորդը»:
«Մոսկովսկիե նովոստի»-ն անդրադառնում է նաեւ Վրաստանին` գրելով, թե Վրաստանի միավորված ընդդիմությունը մտադիր է նոյեմբերի 2-ին Թբիլիսիի փողոցները դուրս բերել մոտավորապես 100 հազար մարդ` նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հակառակորդներին:
Ընդդիմությունը Սահակաշվիլիին մեղադրում է իշխանությունը չարաշահելու, ազատություններն ու իրավունքները ոտնահարելու, բնակչությանը ծայրահեղ աղքատության հասցնելու եւ ընդդիմադիրների հանդեպ քաղաքական ահաբեկչություն իրականացնելու մեջ:
Իշխանությունների հանդեպ իրենց բողոքները վրաց ընդդիմադիրները շարադրել են անցած շաբաթ ընդունած մանիֆեստում` երկրի իրավիճակը գնահատելով որպես «սուր քաղաքական ճգնաժամ»:
Հրաչ Մելքումյան, Պրահա