Այսօր Բուլղարիայի խորհրդարանական հանձնաժողովը հայտնել է, որ հոկտեմբերի 28-֊ին կայանալիք ընտրություններում քաղաքապետերի պաշտոններին հավակնող թեկնածուներից 400-֊ը ժամանակին եղել են հատուկ ծառայությունների գործակալներ: Նրանց անունները հրապարակվել են ինտերնետում:
Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ կարող են հրապարակվել բոլոր այն անձանց անունները, ովքեր այժմ զբաղված են հրապարակային գործունեությամբ, իսկ նախկինում համագործակցել են անվտանգության ծառայության հետ:
Նախկին գործակալները, որոնց անուններն այսօր հրապարակվել են, որեւէ պատիժ չեն կրելու:
«Ֆրանսպրես»֊-ը փաստում է, որ նախկինում հատուկ մարմինների հետ համագործակցել է նաեւ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: