Հայաստանից մեկնողների 60-֊70 տոկոսը ուղեւորվում է Ռուսաստան՝ այդ պատճառով Հայաստանում ուշիուշով հետեւում են Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամոդանովսկու հետ Երեւանում այսօր կայացած հանդիպման ժամանակ:
ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ ռուսաստանցի պաշտոնյան Հայաստան է ժամանել միգրացիոն ոլորտում երկու երկրների գործունեության կարգավորման հարցերը քննարկելու նպատակով:
Ռուսաստանի եւ Հայաստանի միգրացիոն ծառայությունները նախատեսում են համաձայնագիր ստորագրել, որը կապահովի տեղեկատվության եւ փորձի փոխանակումը միգրացիոն ոլորտը կարգավորող օրենսդրության բնագավառում:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանում ապրում եւ աշխատում են հարյուր հազարավոր հայաստանցիներ: Ռուսաստանը հայաստանցիներից մուտքի թույլտվություն չի պահանջում: