Եվրամիությունն այսօր հորդորել է Թուրքիային «էական փոփոխություններ» կատարել օրենսդրությունում՝ ապահովելու համար խոսքի ազատությունը:
«Մենք ափսոսում ենք, որ այս բնագավառում առաջընթացը բավարար չէ: Պետք է էական փոփոխություններ մտցվեն 301 հոդվածում»,֊ - Եվրամիության անունից ասել է Պորտուգալիայի եվրոպական գործերի նախարար Մանուել Լոբո Անտունեսը:
Այս հայտարարությունը Անտունեսն արել է Եվրախորհրդարանում, որն այսօր բանաձեւ է ընդունելու, որը նույնպես Թուրքիայում բարեփոխումները խորացնելու կոչ է պարունակում:
«Ասոշիեյթեդ փրես»֊-ը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրվել են Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը: