Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությանը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` կողմերը նշել են, որ ունեն այդ համագործակցությունը խորացնելու հնարավորություն եւ ցանկություն:
Հայաստանի պաշտպանության մամլո քարտուղարի փոխանցմամբ, Դիմիտրիոս Ղրափսասը գոհունակություն է հայտնել հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղարարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
Միքայել Հարությունյանը, բարձր գնահատելով խաղարար գործունեությանը հունական կողմի ցուցաբերած աջակցությունը, ներկայացրել է առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին:
Հունաստանի գլխավոր շտաբի պետը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ: Այցի ավարտին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ ստորագրվելու է երկկողմ ռազմական համագործակցության 2008 թվականի ծրագիրը: