Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի անգլալեզու կայքը 10 տարեկան է


«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինը հատուկ հայտարարությամբ շնորհավորել է Հայկական ծառայությանը` ինտերնետային կայքի անգլալեզու տարբերակի 10-ամյակի առթիվ:

«10 տարի առաջ` 1997 թվականի հոկտեմբերի 20-ին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը ինտերնետային կայքում տեղադրեց անգլալեզու նորությունների առաջին թողարկումը, որը հետագայում դառնալու էր ռադիոկայանի 20 ազգային ծառայությունների կողմից թողարկվող ինտերնետային արտադրանքի ամենամեծ ժողովրդականություն վայելող կայքերից մեկը: Հայկական ծառայության ինտերնետային կայքը ընդլայնվեց 2001 թվականին, երբ սկսեցին տեղադրվել նաեւ հայերեն լուրեր», - ասված է Գեդմինի հայտարարությունում: - «armenialiberty.org եւ azatutyun.am կայքերը այսօր ամեն ամիս ունեն ավելի քան 22 հազար «միասնական այցելու», որոնք կարդում են կայքի ավելի քան 400 հազար էջ: Այն դարձել է ամենամեծ ժողովրդականության վայելող կայքերից մեկը Հայաստանում եւ հայկական սփյուռքում, ինչպես նաեւ` տեղեկատվության վստահելի աղբյուր է հայաստանյան լրատվամիջոցների համար»:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը շեշտում է նաեւ, որ Հայկական ծառայության ինտերնետային կայքը ներկայացված է նաեւ Google-ի տեղեկատվական կայքերում. - «Armenialiberty.org-ում թողարկված գրեթե բոլոր անգլալեզու նյութերը հայտնվում են Google-ում»:

«2008 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ինտերներտային կայքը կնորացվի ինչպես ձեւավորման, այնպես էլ տեխնիկական առումով», - վստահեցնում է Գեդմինը: - «Կբացվեն նոր ինտերակտիվ էջեր, որոնք մեր ունկնդիրներին ու ընթերցողներին հնարավորության կտան արտահայտել նաեւ իրենց կարծիքը»:

«Շնորհավորում եմ իմ հայ գործընկերներին` այս ուղենշային ձեռքբերումների կապակցությամբ: Եվ իմ երախտագիտությունն եմ հնչեցնում Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային ներկայությունն ապահովող ձեր ջանքերի եւ նվիրվածության կապակցությամբ», - իր ուղերձը եզրափակում է «Ազատություն» ռադիոկայանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG