Մատչելիության հղումներ

Ադրբեջանական «Կովկաս»-ը՝ Օսկարի հավակնորդների թվում


Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Սիդ Գենիսը հրապարակել է այն ոչ ամերիկյան ֆիլմերի անունները, որոնք «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնում են Օսկար մրցանակի: Այս անգամ ներկայացված թեկնածու ֆիլմերի թիվը ռեկորդային է` 63 ֆիլմ 63 երկրներից: Հունվարին կինոակադեմիան կհրապարակի 5 ֆիլմերի անունները, որոնք կդառնան Օսկարի հավակնորդ:

Առաջին անգամ անվանակարգում ներկայացված են ադրբեջանական եւ իռլանդական ֆիլմեր:

Ադրբեջանը ներկայացված է Ֆարիդ Գումբատովի «Կովկաս» ժապավենով:

Մասնագետները մրցանակի հիմնական հավակնորդների թվում նշում են ռումինական «4 ամիս, 3 շաբաթ եւ 2 օր», ինչպես նաեւ Նիկիտա Միխալկովի «12» ֆիլմերը:

Օսկարի 80-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24 ին` Հոլիվուդում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG