Հինգշաբթի օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Ալյընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին ընդամենը փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանի այցի հիմնական նպատակը Բակո Սահակյանին շնորհավորելն էր` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, վերադարձի ճանապարհին Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգ է առել Լաչինում, խոսել է ժողովրդի հետ, հետաքրքրվել մարդկանց սոցիալական վիճակով եւ կենցաղային պայմաններով:
Աստղիկ Բեդեւյան