Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ողջունել է «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամերիկյան Կոնգրեսի ջանքերը»:
«Մեր մոտեցում պարզ է», - «Ազատություն» ռադիոկայանի թղթկացի փոխանցմամբ, Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «Ողջունում ենք այդ որոշումը եւ, իհարկե, կցանկանայինք, որ դա ունենար շարունակություն, եւ Ցեղասպանության ճանաչումը իր լիարժեք ձեւակերպումը ստանար Միացյալ Նահանգներում»:
Երեկ Միացյալ Նահանգների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որն այժմ պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
«Պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել ԱՄՆ֊-ի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններին»,֊ - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը, արձագանքելով որոշ կոնգրեսականների` երեկ հնչեցրած մտահոգություններին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վրա բանաձեւի ընդունման հետեւանքների մասին` Հայաստանի նախագահը ասել է. - «Գիտեք, մի բան վատացնելու համար գոնե հարաբերությունների ինչ-որ մակարդակ պետք է լինի, որը կարող է վատթարանալ: Այսօր որեւէ հարաբերություններ հայ-թուրքական ուղղակի գոյություն չունեն»:
«Թուրքիան մերժողական դիրքորոշում է ընդունել այս հարցում, բայց դա չի նշանակում, որ նա կարող է պարտադրել այդ մերժողականությունը նաեւ այլ երկրներին», - շարունակել է Հայաստանի նախագահը: - «Մեր բազմաթիվ շփումների ժամանակ տարբեր երկրներում պաշտոնյաների հետ, ցույց է տալիս մեկ բան, որ որեւէ տեղ չկա կասկած, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Եթե կան երկրներ, որտեղ չի ճանաչվել պետականորեն Ցեղասպանությունը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ չեն ուզում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»:
Ռոբերտ Քոչարյանը փաստել է, որ չնայած այն լարվածությանը, որը ժամանակին ծագել էր Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, ընդամենը մեկ տարի անց Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է մեկուկես անգամ:
Ահթո Լոբյակաս, Բրյուսել