Ցյուրիխում ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի ռազմավարական կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է ակումբային թիմերի աշխարհի առաջնության ընթացքում փորձարկել միկրոհամակարգերով օժտված գնդակներ, որոնք պետք է ազդանշան արձակեն, երբ գնդակը հատում է դարպասային գիծը:
Նման կերպ ՖԻՖԱ-ն փորձում է պայքարել մրցավարական սխալների դեմ: Գնդակները արտադրելու են «Ադիդաս» եւ «Կաիրոս» ընկերությունները:
Համաձայն ՖԻՖԱ-ի պաշտոնական ինտերնետային կայքի, որոշում է ընդունվել նաեւ Ճապոնիայում կայանալիք ակումբային առաջնության ընթացքում խաղերը սպասարկող մրցավարիների թիվը հասցնել 5-ի` մեկ գլխավոր եւ 4 եզրային:
ՖԻՖԱ-ի ռազմավարական կոմիտեի նիստը ղեկավարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Միսակ Կրկյաշարյան