Վրաստանի դատարանի որոշմամբ, առավել խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող` պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին շուրջ 6 միլիոն դոլար գրավի դիմաց կարող է ազատ արձակվել:
Օքրուաշվիլիին ձերբակալել են սեպտեմբերի 27-ին, ինչից հետո դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա նախնական կալանք ընտրելու` իրավապահների միջնորդությունը:
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան այսօր հայտարարել է, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրել է դիմում, որով խոստովանել է իր մեղքը, համաձայնել է համագործակցել իրավապահների հետ եւ հրաժարվել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հասցեագրած` բռնապետական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ մեղադրանքներից:
«Նա ասել է, որ այդ մեղադրանքները ներկայացրել է նախագահին վարկաբեկելու նպատակով, դրանք չեն համապատասխանում իրականությանը, դրանց միակ նպատակն էր քաղաքական դիվիդենտներ ստանալ», - հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը:
Օքրուաշվիլին սեպտեմբերի 25-ին հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, թե Սահակաշվիլին իրեն է առաջարկել գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը: Այդ մեղադրանքը Սահակաշվիլին անվանել է «աններելի սուտ»:
Իրակլի Օքրուաշվիլիի ձերբակալության հաջորդ օրը հազարավոր ընդդիմադիրներ մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էին բողոքի ցույց` պահանջելով նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան այսօր ասել է, որ ոչինչ չգիտի իր պաշտպանյալի խոստովանության մասին: Նա հայտնել է, որ պատրաստվում է գնալ բանտ եւ պահանջել հանդիպում պաշտպանյալի հետ:
Արմեն Քոլոյան, Պրահա