Երեքշաբթի օրը տեղի է ունեցած ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ 2008 թվականի պետական բյուջեն առաջարկվել է հաստատել. եկամուտների գծով` 744.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 820.8 մլրդ դրամ, դեֆիցիտը` 76.0 մլրդ դրամ:
«ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը առավել հանգամանորեն կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողովում: