Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան, նա մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ անփութության մեջ:
«Մեղադրանքները առաջադրվել են օրենքով նախատեսված կարգով», - ասել է գլխավոր դատախազի տեղակալը եւ հավելել, որ դատախազությունը երկամսյա նախնական կալանք է պահանջելու նախկին նախարարի համար:
«Մենք չենք հանդուրժելու կոռուպցիան: Մենք պայքարելու ենք դրա դեմ` անկախ տվյալ անձի դիրքից եւ կուսակցական պատկանելությունից», - վստահեցրել է Նիկա Գվարամիան:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, վրաց մի խումբ ընդդիմադիր գործիչներ ժողովրդին կոչ են արել այսօր զանգվածային հանրահավաք անցկացնել խորհրդարանի շենքի մոտ` ի նշան նախկին նախարարի ձերբակալության դեմ բողոքի:
Նրանք համոզված են, որ իշխանությունների այդ քայլը պատասխանն է օրերս Օքրուաշվիլիի արած հայտարարությունների, որոնցում կառավարության նախկին անդամը երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մի շարք մեղադրանքներ էր ուղղել, այդ թվում` սպանություններ պատվիրելու, կոռուպցիայի, երկիրը «ֆաշիստական» մեթոդներով կառավարելու, Վրաց ուղղափառ եկեղեցին վարկաբեկելու մեջ:
«Ձերբակալելով Օքրուաշվիլիին` նախագահ Սահակաշվիլին իրականում հաստատեց Օքրուաշվիլիի պնդումները», - հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին: - «Այո, Սահակաշվիլին մարդասպան է եւ չպետք է նախագահ լինի»:
«Երկիրը ղեկավարում է ահաբեկիչը եւ ոչ նախագահը», - ասել է նախկին պետնախարար Գոգա Խաինդրավան: - «Մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ»:
Օքրուաշվիլիի փաստաբան եւ նրա գլխավորած կուսակցության անդամ Էկա Բեսելիան, ով ձերբակալությունից հետո հանդիպել է իր պաշտպանյալի հետ, թղթակիցներին հայտնել է, որ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքները:
«Նա ասում է, որ ինքն անմեղ է», - պատմել է փաստաբանը: - «Նա ասաց նաեւ, որ ինքը քաղբանտարկյալ է»:
Վրաստանի կառավարության նախկին անդամի ձերբակալությանը արդեն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա թղթակիցներին ասել է, թե տեղյակ չէ` ինչ մեղադրանքներ են առաջադրվել Օքրուաշվիլիին, եւ չի կարող դատել, թե որքանով է արդարացված կալանքը, սակայն անչափ կարեւորում է, որպեսզի քննությունը առավելագույս թափանցիկ եւ բաց լինի, եւ մեղադրանքները հաստատվեն համոզիչ ապացույցներով:
Բրայզան վստահություն է հայտնել, որ Վրաստանի արդարադատությանը կհաջողվի դա անել, քանի որ, նրա խոսքերով, դատական համակարգը Վրաստանում վերջին տարիներին մեծ առաջընթաց է արձանագրել:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով, նման բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը վկայում է, որ օրենքի իշխանությունը Վրաստանում ամեն ինչից վեր է: