Մատչելիության հղումներ

Թուրքիան չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հորդորներին՝ Թուրքիան չի կարող խզել առեւտրային կապերն Իրանի հետ:

«Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիայի 52 տոկոսը բնական գազն է ապահովում, եւ մենք պարզապես բացառում ենք խոշոր մատակարարների հետ համագործակցոթյան ընդհատումը», - ասել է վարչապետը` հավելելով, թե «ոչ մի երկիր չի կարող մեզ այդպիսի պահանջ ներկայացնել»:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը երեկ Անկարայում Թուրքիային եւ այլ երկրներին կոչ է արել «Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար զոհաբերել իրենց բիզնեսն այդ երկրի հետ»:

Գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետն այդ մեկնաբանություններով հանդես է եկել ԱՄՆ մեկնելուց առաջ: Նյու 3որքում Էրդողանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG