Մատչելիության հղումներ

Գազի առաքումը սկսելու համար Իրանը Հայաստանի «կանաչ լույսին» է սպասում


Իրանը Հայաստանի կողմից «կանաչ լույսի» է սպասում` սկսելու համար գազի առաքումը: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սեիդ Ռեզա Կազայիզադեն:

Shana լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Կազայիզադեն ասել է, թե խողովակաշարի կառուցման, տեղադրման աշխատանքները ավարտել են, եւ հիմա «սպասում ենք հայկական կողմի ազդանշանին` Հայաստան գազ առաքելու համար»:

Ըստ նրա, Իրանը ակնկալում է օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG