Մեքսիկայում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության վեցերորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ սկսված պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:
Մրցաշարային աղյուսակում Արոնյանը ներկայումս 2,5 միավորով հունգարացի Պետեր Լեկոյի հետ կիսում է 5-6-րդ տեղերը:
Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), 3,5-ական միավոր ունեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:
Ամենաքիչ` 2-ական միավոր են հավաքել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը:
Առաջին փուլի վերջին տուրում Արոնյանը սեւերով խաղալու է Սվիդլերի հետ: