Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամը համոզված է, որ իրենց կուսակցության թեկնածուն առաջիկա նախագական ընտրություններում հաղթելու է հենց առաջին փուլում:
«ՀՀԿ-ի թեկնածուն առաջիկա նախագական ընտրություններում կընտրվի հենց առաջին փուլով, եւ հօդս կցնդեն որոշ քաղաքական գործիչների ցանկությունները` կապված երկրորդ փուլի հետ», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանը:
«Իշխանության համար ավելի երանավետ վիճակ ընդդիմության հետ կապված նույնիսկ Բրեժնեւի ժամանակ Խորհրդային Հայաստանում չի եղել. որ այսքան թույլ լինի ընդդիմությունը, այսքան թույլ ներկայացված լինի քաղաքական ասպարեզում», - հավելեց նա` շարունակելով. - «Սա, կարծում եմ, հիմք է, որ մեր թեկնածուն մեկ փուլով կհաղթի»:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությանը մաս կազմող Դաշնակցության թեկնածուն նույնպես չի կարող լուրջ մրցակից լինել եւ խոչընդոտել առաջին փուլով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուի ընտրությանը, Խաչիկյանը արձագանքեց. - «Երբ որ առաջին փուլով հաղթում է որեւիցե թեկնածու, նշանակում է` հաղթում է բոլորին»:
ՀՀԿ-ի թեկնածուն 2008-ի նախագահական ընտրություններում կլինի, ամենայն հավանականությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
Իրինա Հովհաննիսյան