Այսօր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց Արա Հարությունյանին վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկեցին բոլոր 32 պատգամավորները: Նիստին ներկա չէր միայն Գեղամ Բաղդասարյանը՝ նախագահական ընտրությունների ժամանակ նա սատարում էր Մասիս Մայիլյանին, որը պարտվեց Բակո Սահակյանին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախագահը եռօրյա ժամկետում իր հրամանագրով պետք է նշանակի խորհրդարանի կողմից հաստատված վարչապետին:
20-֊օրյա ժամկետում ձեւավորվելու է նոր կառավարությունը՝ վարչապետի առաջարկով նախագահը նշանակելու է կառավարության անդամներին:
Կառավարության ձեւավորումից հետո 20-֊օրյա ժամկետում վարչապետը պետք է ներկայացնի իր կառավարության ծրագիրը:
Արա Հարությունյանը, որը 2005 թվականին պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով, խորհրդարանում հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը եւ հրաժարվում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից՝ «վարչապետի պարտականությունները լիարժեք կատարելու համար»:
«Ազատ հայրենիք»-֊ը համարվում է իշխանամետ կուսակցություն:
Կարինե Քալանթարյան