Հեյդար Ալիեւի կենտրոնի շինարարության մեկնարկը տրվել է այսօր Բաքվում` Ադրբեջանի 1993-2003 թվականների նախագահի անունը կրող պողոտայում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, մասնավորապես, որ եթե մ. թ. առաջին հազարամյակի վերջին կառուցված Կույսի աշտարակը խորհրդանշում է Բաքվի անցյալը, ապա իր հոր անունը կրող կենտրոնը դառնալու է ադրբեջանական ժամանակակից մայրաքաղաքի խորհրդանիշը:
Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ թանգարան, գրադարան, համերգային եւ կոնֆերանսների դահլիճներ ընդգրկող համալիրը կարեւոր դեր կխաղա ադրբեջանական ժողովրդի փիլիսոփայության եւ գաղափարախոսության, նրա պետականության ուսումնասիրման գործում:
Համալիրի ճարտարապետն է Զահա Հադիդը, ում նախագծերով են կառուցվել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մի շարք ցուցասրահներ եւ թանգարաններ: Շինարարական աշխատանքները իրականացնում է թուրքական «Դիա հոլդինգ» ընկերությունը:
Հեյդար Ալիեւի կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում: