Ռուսաստանի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի դատապաշտպան Բորիս Կուզնեցովը Մոսկվայի դատախազություն է կանչվել որպես կասկածյալ` պետական գաղտնիք հրապարակելու գործով:
Կուզնեցովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա Չախմախչյանի գործին կցված մի գաղտնի փաստաթուղթ է լուսանկարել եւ ուղարկել է այն Սահմանադրական դատարան, հայտնում է այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը:
Դատախազությանը հասցեագրված հեռագրում Կուզնեցովը պնդում է, թե այժմ բնակվում է Փարիզում, եւ առաջարկում է այնտեղ հանդիպել դատախազության քննիչի հետ: Սակայն դատախազությունը փաստում է, որ քննիչն է որոշում, թե որտեղ պետք է հարցաքննվի կասկածյալը: