Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի մաքսատան հետաքննության բաժինը մաքսանենգության հատկանիշներով քրեական գործ է հարուցել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի խորհրդական Անըլ Չիչեքի նկատմամբ:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս ամառվա ընթացքում դիվանագետի անունով 8 անգամ բեռ է փոխադրվել: Բեռների ուղեկցող փաստաթղթերում նշվել է, թե դիվանագետը ստանալու է անձնական օգտագործման կենցաղային տեխնիկա՝ փոշեկուլ եւ միկրոալիքային վառարան, մինչդեռ «Սինգապուրյան ավիաուղիներ»-ի չվերթով բերված արկղերում մաքսավորները հայտնաբերել են Sony ընկերության արտադրած տեսատեխնիկայի մեծ խմբաքանակ:
Մաքսատան աշխատակիցը «Ինտերֆաքս»-ին փոխանցել է, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Չիչեքի անունով ստացվել է Sony տեխնիկայի 7 խմբաքանակ, որի ընդհանուր զանգվածը գերազանցել է կես տոննան: Մաքսավորի խոսքերով, ապօրինի եղանակով բերված սարքավորումների ընդհանուր գինը կազմում է շուրջ 40 հազար դոլար:
Բեռներն ամեն անգամ ձեւակերպվել են իբրեւ դիվանագետի անձնական օգտագործման իրեր, ինչը, ըստ միջազգային օրենքների, ընձեռում է մաքսատուրքեր չվճարելու իրավունք:
Դիվանագետը ստանալիք բեռի արժեքը գնահատել էր ընդամենը 350 ամերիկյան դոլար: «Նովիե Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ, ոչ այնքան դա է հարուցել մաքսավորների կասկածը, որքան «փոշեկուլի եւ միկրոալիքային վառարանի» ծանր քաշը. բացելով տուփերը` մաքսավորները հայտնաբերել են Sony մակնիշի 16 թանկարժեք թվային տեսախցիկներ, 60 մարտկոց, շուրջ 150 տեսասկավառակ եւ երկու տասնյակ թվային տեսաերիզ:
«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ Անըլ Չիչեքի անունը կապված է նաեւ մեկ այլ սկանդալային պատմության հետ. 2006 թվականի դեկտեմբերին դիվանագետը մի մարդու մեղադրել էր իր կնոջ պայուսակը գողանալու մեջ, ինչին ի պատասխան` այդ մարդը դանակահարել էր Չիչեքին:
Արմեն Քոլոյան, Պրահա