«ԱրմենՏել»-ը հրաժարվեց մենաշնորհային կարգավիճակից, որ ուներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 1997 թվականից ի վեր:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ բանակցությունների արդյունքում այսօր «ԱրմենՏել»-ը հետ վերցրեց սակագների փոփոխությունների վերաբերյալ հայտը եւ ընկերության ռուսաստանյան սեփականատեր «Վիմպելկոմ»-ի նախնական համաձայնության հիման վրա պաշտոնապես հրաժարվեց մենաշնորհից:
«Վիմպելկոմ»-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 1-ից այսօրվա որոշման ուժի մեջ մտնելուց հետո առնվազն վեց ամիս «ԱրմենՏել»-ը կաշխատի հին սակագներով, որպեսզի նաեւ նոր` ազատ շուկայի պայմաններում կողմնորոշվի հետագա սակագնային քաղաքականության վերաբերյալ:
Այն մտավախությունների առնչությամբ, թե «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելն ընկերությանը ազատում է սակագների առումով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հաշվետու լինելու պարտավորությունից, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ սակագների ցանկը, որոնք մենաշնորհից զրկվելուց հետո էլ «ԱրմենՏել»-ը պարտավոր է ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը, «մոտավորապես նույնը կլինի, ինչ այսօր հաստատում ենք` փոքրիկ փոփոխություններով»: «Որովհետեւ դրանք լինելու են դեռեւս գերիշխող դիրք ունեցող ծառայություններ, էլի մոնոպոլիա է լինելու», - պարզաբանեց նա:
«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հստակեցրեց, որ «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելը ծառայությունների գների կտրուկ անկում եւ միայն դրական զարգացումներ չի ենթադրում. - «Ես ուզում եմ, որ հստակ լինի, որ հոկտեմբերի 1-ից համընդհանուր երջանկություն եւ բարօրություն չի հաստատվի միայն այն պատճառով, որ «ԱրմենՏել»-ը հրաժարվում է մենաշնորհից: Շատ կարեւոր է, որ շուկան ոչ միայն լինի ազատ, այլեւ` քաղաքակիրթ: Եվ դեռ մեկ տարի կպահանջվի` գնահատելու համար շուկա մտնող նոր ընկերությունների իրական գործունեությունը, ներդրումները եւ ծառայությունների որակը»:
Նա նաեւ ընդգծեց, որ «հոկտեմբերի 1-ից «ԱրմենՏել»-ը դառնում է լիովին կոմերցիոն կազմակերպություն, որն ազատ է շատ, եթե ոչ բոլոր սոցիալական պարտավորություններից, հետեւաբար` ներդրումների հետ կապված ցանկացած նախագիծ այսուհետ քննարկվելու է բացառապես շահութաբերության տեսակետից»:
Աննա Սաղաբալյան