Ամերիկացի պաշտոնյաները հրապարակայնորեն «ցեղասպանություն» բառը չեն արտասանում, բայց համոզված են, որ ցեղասպանություն եղել է: Նման կարծիք է հայտնել այսօր «Զաման» թերթի մեկնաբան Ալի Ասլանը:
«Թեեւ գործադիր իշխանության ներկայացուցիչները հոգու խորքում համաձայն են, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել, նրանք հրաժարվում են այն այդպես կոչել, որովհետեւ դա «ապակառուցողական» է: Այս դեպքում նրանց համար խաղասեղանին է մի կարեւոր հանգամանք՝ չխրտնեցնել թուրքերին եւ չվնասել ԱՄՆ֊-ի շահերին Թուրքիայում: ԱՄՆ֊-ի համար այսօր արտաքին քաղաքականության երեք կարեւորագույն ուղղությունները՝ Իրաք, Իրան եւ Աֆղանստան, պահանջում են Թուրքիայի շարունակական համագործակցությունը»,֊ - փաստում է մեկնաբանը:
«Ում հետ էլ ես խոսել եմ Վաշինգտոնում, բոլորն ասել են, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության բանաձեւն անցնելու է: Դա ընդամենը ժամանակի եւ պատեհության հարց է: Բարեբախտաբար, այն լուրջ հիմնախնդիրները, որոնք ծառացած են ԱՄՆ-֊ի առջեւ մեր տարածաշրջանում, ավելի անպատեհ են դարձնում ամերիկացի քաղաքական գործիչների համար բանաձեւի վերջնական ընդունումը: Չի կարելի բացառել, որ «ազգային շահերի» եւ «ազգային անվտանգության» փաստարկները կրկին կգերակայեն»:
Այնուհանդերձ, թուրք մեկնաբանը եզրակացնում է. - «Վաղ թե ուշ մենք, հավանաբար, տանուլ կտանք ճակատամարտը Կոնգրեսում: Երեւի այժմ ժամանակն է նախապատրաստելու թուրք հանրությանը ավելի բացասական ելքերի եւ մշակելու ավելի լավ ռազմավարություն, այլ ոչ թե կառչելու հին մարտավարությունից»: