Մատչելիության հղումներ

Հայոց պատրիարքը եւ Ադրբեջանի արտգործնախարարը մասնակցել են Բրայզայի հարսանիքին


Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Վաշինգտոնի Հադզընի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի հարսանիքին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստամբուլի Քուրուչեշմա կղզում երեկ կայացած հարսանիքի 300 հրավիրյալների թվում էին նաեւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գիլմի Գյուլերը, Ստամբուլի Շիշլի թաղամասի քաղաքապետ Մուսթաֆա Սարիգյուլը եւ այլ հայտնի անձինք:

Հարսանիքի ավարտին Բրայզայի մայրը` Քարոլ Բրայզան առողջական խնդիրների պատճառով ամուսնու` Քենեթ Բրայզայի հետ լքել է արարողությունը:

Day.az ինտերնետային պարբերականը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ շնորհավորական նամակներ է հղել Մեթյու Բրայզային եւ Զեյնո Բարանին:

Թուրքական «Միլիյեթ» թերթի վկայությամբ, հարսանիքին մասնակցելու հրավերներ էին հղվել նաեւ Հայաստանի նախագահին եւ վարչապետին, սակայն նրանք բավարարվել են գրավոր շնորհավորանքով:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրայզային շնորհավորել էր չորեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG