Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում չորեքշաբթի օրը Երեւանում կայացած Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը` 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով գրավեց պորտուգալացիների դարպասը: Իսկ 37-րդ րոպեին անգլիական «Մանչեսթըր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականը մասնակցում էր մարտական կազմով:
Երեկվա խաղից հետո Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի A խմբում 8 միավորով 6-րդ տեղում է:
Խմբում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Լեհաստանի, Ֆինլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականները` համապատասխանաբար, 19, 17 եւ 15 միավորով:
Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ադրբեջանի հավաքականը` 5 միավորով: