Մատչելիության հղումներ

Ավտոմրցարշավներ` Հայաստանում


Ժամանակ առ ժամանակ ակումբը կազմակերպում է նաեւ մրցարշավներ: Դրանք հիմնականում «դրագռեյսինգ»-ի մրցումներ են: Ակումբի նախագահ Տիգրանը բացատրում է. - «Դրագռեյսինգը ամենաանվտանգ մրցումներից է, քանի որ անցկացվում է, հիմնականում, քաղաքից դուրս գտնվող ոչ բանուկ մայրուղիներում, մրցման համար նախատեսված տարածությունն էլ մեկ քառորդ մղոն է` 402 մետր»:

Դրագռեյսինգն ամերիկյան հայտնագործություն է: Արդեն 1948 թվականին Կալիֆորնիայի Գոլետա քաղաքում հատուկ ուղի է կառուցվել դրագռեյսինգի համար: Այդ ժամանակ Միացյալ Նահանգների երիտասարդությունը հատկապես տարված էր ավտոմեքենաների եւ շարժիչների կատարելագործմամբ:

Ակումբի անդամներից Գոռն ասում է, որ իր մեքենային է նվիրում ժամանակի մեծ մասը. - «Ընկերուհուս պես պահում եմ. երբ ազատ ժամանակ եմ ունենում, անպայման մեքենայով եմ զբաղվում»:

Գոռն ասում է, որ իր մեքենայի արագությունը կարող է հասցնել մինչեւ 270 կիլոմետր ժամ, սակայն Հայաստանի ճանապարհները թույլ չեն տալիս նման արագություն զարգացնել:

Ակումբի անդամները խոստովանում են, որ ավտոմրցարշավներն արդեն իրենց «արյան մեջ են», եւ համոզմունք են հայտնում, որ յուրաքանչյուրը, ով զգում է մեծ արագության հաճույքն ու ադրենալինի հոսքն իր արյան մեջ, այլ կերպ ապրել այլեւս չի կարող:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG