Այս գիշեր ժամը 1:00-ին մոտ վերականգնվել է գազի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան եւ Վրաստան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Հայաստան եւ Վրաստան գազամատակարարումը դադարեցվել էր երեկ` կապված Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների հետ: Թեեւ նախօրեին «Հայռուսգազարդ»-ը պաշտոնապես հայտնել էր, որ գազամատակարարումը դադարեցվել է վեց օրով, այնուհանդերձ, ինչպես այսօր տեղեկացրեց Շուշան Սարդարյանը, գիշերը հնարավորություն է գտնվել` շրջանցելու աշխատանքների հիմնական ուղղությունը, եւ ներկայումս գազը Հայաստանին եւ Վրաստանին մատակարարվում է ամբողջ ծավալով:
Աստղիկ Բեդեւյան