Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների գործի քննությունը: Ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բողոքարկում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:
Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած Հակոբյանը եւ Ղազարյանը, առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն, ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճից` հուլիսի 16-ին:
Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը` գտնելով, որ «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարներին ներկայացված մեղադրանքները պետք է պատշաճ կարգով ուսումնասիրվեին, եւ նրանք պետք է ազատազրկում կրեին:
Մեղադրող կողմը Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի համար առաջին ատյանի դատարանում, համապատասխանաբար, 12 եւ 11 տարվա ազատազրկում էր պահանջել: «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով:
Ամբաստանյալները չէին ընդունում մեղադրանքը` պնդելով, թե իրենց գործը «սարքվել է», քանի որ իրենք արիություն էին ունեցել Մաքսային կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներին կաշառակերության մեջ մեղադրել:
Վերաքննիչ դատարանում դատավարությունն այսօր ընդհատվեց Գագիկ Հակոբյանի եւ ամբաստանյալների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի` դատարան չներկայանալու պատճառով:
Ըստ «Ռոյալ Արմենիա»-ի փաստաբան Գեւորգ Մինասյանի, ընկերության համասեփականատեր Հակոբյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ այժմ բուժում է ստանում Իսպանիայում:
«Մեկ տարի 9 ամիս կալանատանը մնալու հետեւանքով նրա առողջական վիճակը էապես վատթարացել է, նոր խնդիրներ են առաջացել: Բժիշկներն ասում են, որ դա այնպիսի մի վիճակ է, որ ամեն վայրկյան կարող է «տեղում մնալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը:
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 29-ին:
Աստղիկ Բեդեւյան