Վրաստանի կառավարությունը երեկ որոշում է ընդունել «Վրացական երկաթուղիներ» ձեռնարկությունը 89 տարով բրիտանական «Փարքֆիլդ ինվեսթմընթ» ընկերության կառավարմանը հանձնելու մասին:
Ինչպես հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Արվելաձեն, բրիտանական ընկերության հետ արդեն գրեթե ամբողջությամբ համաձայնեցված է ստորագրվելիք պայմանագիրը, որում ֆիքսված են ներդրումները եւ մյուս պարտավորությունները:
Նախարարի խոսքերով, բրիտանական ընկերությունը առաջարկել է լավագույն պայմանները` առաջին 10 տարիների ընթացքում մեկ միլիարդ դոլարի ներդրում երկաթուղու զարգացման նպատակներով:
«Կովկասպրես» գործակալության վկայությամբ, Արվելաձեն հայտնել է, որ ներդրումների հիմնական մասը նախատեսված է առաջին 3-4 տարիներին: Մինչեւ 2009 թվականը փոխադրումների սակագները անփոփոխ են մնալու, իսկ հետագա 5 տարիների ընթացքում սակագնային հնարավոր փոփոխությունները համակարգվելու են վրացական կառավարության հետ. - «Բրիտանական ընկերությունը հնարավորություն չի ունենա խտրական սակագներ սահմանել որոշ ընկերությունների համար»:
Արվելաձեն նաեւ հերքել է Փոթիի նավահանգստի վաճառքի մասին լուրերը` հայտնելով, որ այն սոսկ կառավարման է հանձնվել:
«Հռչակելով Փոթին ազատ տնտեսական գոտի` մենք ձգտում ենք ներգրավել այդ օբյեկտը արդյունավետորեն կառավարելու ունակ մասնավոր ընկերությունների», - շեշտել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը: