Հայաստանի գլխավոր դատախազության քննչական խումբն այսօր մեղադրանք է առաջադրել Արտեմ Անդրեասյանին եւ Գոռ Բալյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրանց հանդեպ խափանման միջոց է ընտրել կալանքը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, Անդրեասյանին եւ Բալյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 6-֊րդ եւ 10-֊րդ կետերով եւ 118 հոդվածով: Տռուզյանը պարզաբանեց, որ հոդվածները վերաբերում են «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելուն եւ ծեծին»:
2007 թվականի օգոստոսի 6-֊ին, ժամը 00:30֊-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում Անդրեասյանն ու Բալյանը կանգեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի 21 ԼԼ 884 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիան Օլցոնովը, եղբայրներ Դմիտրի եւ Դենիս Երմոլովները: Բռնի գործողություններ կիրառեով նրանց նկատմամբ, Արտեմ Անդրեասյանը անհիմն ծեծի է ենթարկել Անատոլի Կռիլովին, իսկ Գոռ Բալյանը՝ Դենիս Երմոլովին, ինչից հետո նշված ավտոմեքենայի ուղեւորների կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել են «Սայգա Էմ-Կա» տեսակի ինքնաձիգներից: Գնդակներից մեկը դիպել է ավտոմեքենայի մեջ գտնվող Դմիտրի Երմոլովին, որը ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն: Նպատակը պարզելն է գործով անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, որոնք ստանալուց հետո արդեն որոշակի հստակություն կմտնի նաեւ մեղադրանքի ծավալների մեջ:
Սոնա Տռուզյանը հաստատեց, որ գնդակ հայտնաբերվել է սպանվածի դիակի մեջ, բայց փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, որը կպարզեր, թե նշված երկու մեղադրյալներից որ մեկի կրակոցն է մահվան պատճառ դարձել:
«Եզրակացությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալը տարբեր կլինի», -֊ ասաց Սոնա Տռուզյանը:
Այսօր առաջադրված մեղադրանքներով՝ 104 հոդվածով նախատեսվում է 8֊-15 տարվա կամ ցմահ ազատազրկում, 118 հոդվածով՝ մինչեւ 100 հազար դրամ տուգանք, մինչեւ մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կամ առավելագույնը երկու ամսվա կալանք:
Ռուզան Խաչատրյան