Այսօր Աֆրիկայի կենտրոնում` Արեւելյան Չադում մեկնարկում է ձեռնարկ, որի նպատակն է ուշադրություն սեւեռել ցեղասպանությունների խնդրին, հատկապես Դարֆուրում ստեղծված կացությանը: Աշխարհահռչակ դերասանուհի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միա Ֆարոուի նախաձեռնությամբ կազմակերպվող ջահերով քայլարշավն անցնելու է բոլոր այն երկրներով, որոնք երբեւիցե տուժել են ցեղասպանություններից, այդ թվում Հայաստանով:
Արշավը Երեւան կհասնի մի քանի ամսից` մինչ այդ անցնելով Ռուանդայով եւ Կամբոջայով: Հայաստանից իրավապաշտպանները կուղեւորվեն Սարաեւո:
Միա Ֆարոուն արդեն մի քանի տարի լրջորեն զբաղվում է Դարֆուրի խնդրով` տարբեր քարոզչական եւ մարդասիրական ձեռնարկներ իրականացնելով եւ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Սուդանի արեւելքում գտնվող այս երկրամասում ստեղծված աղետալի կացությանը: Այստեղ վերջին չորս տարում ռազմական գործողությունների եւ պարբերական ջարդերի արդյունքում զոհվել է առնվազն 400 հազար մարդ, եւս 2 միլիոնը տեղահանվել է:
«Մենք անընդհատ խոսում ենք ցեղասպանությունների կանխման մասին, սակայն դրանք անընդհատ կրկնվում ու կրկնվում են», - ասել է Միա Ֆարոուն: - «Այն, ինչ Սուդանի կառավարությունն իրագործում է Դարֆուրում, այս դարի առաջին ցեղասպանությունն է, եւ մենք պետք է վերջ տանք դրան»:
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը եւս Դարֆուրում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն` դեռ 2004 թվականին:
Նախաձեռնությունը մեկնարկում է այսօր, քանի որ ուղիղ մեկ տարուց` 2008 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինում բացվելու են ամառային Օլիմպիական խաղերը, իսկ Չինաստանը, ինչպես ընդգծել է Ֆարոուն, ձեռնարկի հիմնական թիրախներից մեկն է: Դերասանուհին հիշեցնում է, որ Սուդանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերը Չինաստանն է. - «Սուդանի կառավարությունը չինական նավթային ընկերություններին է տրամադրել երկրի նավթային հարստությունը շահագործելու իրավունքը` դրա դիմաց ստացվող գումարի 80 տոկոսը ուղղելով Դարֆուրում ռազմական գործողությունների ֆինանսավորմանը: Համագործակցելով Պեկինի հետ` մենք աջակցում ենք Դաֆրուրի ցեղասպանությունն իրականացնողներին»:
Վերջերս Ֆարոուն խիստ քննադատության է ենթարկել աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, ով համաձայնել է Չինաստանի իշխանությունների առաջարկին` բեմադրել Օլիմպիադայի բացման արարողությունը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա