Այս ամսվա վերջին լրանում է իշխանուհի Դիանայի մահվան 10-րդ տարելիցը: Անցած տասնամյակի ընթացքում անհաշիվ մեկնաբաններ անվերջ փորձում են պարզել 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզի ավտոթունելում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները. ի՞նչ էր այն՝ դժբախտ պատահա՞ր, միտումնավոր սպանությո՞ւն:
Այսօր Լոնդոնում պետք է ընտրվի գործի լրացուցիչ քննությունն իրականացնող դատավորների կազմը: Մինչդեռ, ի հայտ է եկել այսպես կոչված կոնսպիրատիվ տեսությունների երկրպագուների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող մի նոր հանգամանք: Ֆրանսիացի հրշեջ Կրիստոֆ Պելատը ենթադրում է, որ 1997 թվականի օգոստոսի 31-ին իշխանուհու «Մերսեդես-600»-ը հետապնդող պապարացիներից մեկը՝ ֆոտոլրագրող Ջեյմս Անդամսոնը գուցեեւ սպանվել է:
Իշխանուհի Դիանայի մահից երեք տարի անց Անդամսոնի դիակը հայտնաբերել են ամբողջությամբ հրկիզված «ԲՄՎ»-ում: Այն ժամանակ հաղորդվել է, թե Անդամսոնն ինքնասպանություն է գործել, մինչդեռ, Պելատը պնդում է, որ դեպքի վայրում հայտնաբերել է Անդամսոնի դիակը՝ գանգի շրջանում մեծ վնասվածքով:
«Այնպիսի տպավորություն էր, որ Անդամսոնի վրա մոտ տարածությունից կրակ են բացել», - ասել է հրշեջը եւ հավաստիացրել, որ պատրաստ է ցուցմունք տալ դատարանում:
1997 թվականի օգոստոսի 31-ին Դիանան, նրա սիրեկան Դոդի Ալ Ֆայեդը եւ վարորդ Անրի Պոլը զոհվել են: Դոդիի հայրը՝ մեծահարուստ Մոհամեդ Ալ Ֆայեդն առ այսօր պնդում է, որ իր զավակին եւ իշխանուհուն սպանել են:
Արմեն Քոլոյան, Պրահա