Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի կարծիքով, Կոսովոյի հակամարտության կարգավորումը չի կարող նախադեպ հանդիսանալ այլ հակամարտությունների լուծման համար:
«Աշխարհում հակամարտությունների լուծման համընդհանուր նախադեպ չի կարող լինել», - այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Բրայզան: - «Իմ գործընկերները Ռուսաստանում, հավանաբար, Կովկասը ավելի լավ գիտեն, քան ես, եւ նրանք պետք է որ լավ հասկանան այն, ինչ ես եմ հասկանում: Այս բոլոր հակամարտությունները Կովկասում փոխկապակցված են: Ռուսաստանի կամ Հարավային Կովկասում որեւէ այլ իշխանության համար, չեմ կարծում, որ ցանկալի կլիներ, որ Պանդորայի արկղը բացվի, որովհետեւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ Կոսովոն նախադեպ է աշխարհի բոլոր հակամարտությունների համար: Ամեն հակամարտություն, ամեն կարգավորում պետք է որ իր յուրահատկությունն ունենա»:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Բրայզան ասաց. - «Լեռնային Ղարաբաղը շատ ավելի մոտ է քաղաքական փոխզիջմանը Հելսինկիի սկզբունքների շրջանակներում, քան նշված բոլոր հակամարտությունները»:
«Մենք ունենք աշխատող բանաձեւ, որը կարող է տալ հիմնական մոտեցումները, փոխզիջումները` առանց նախանշելու գործընթացի վերջնական արդյունքը, ինչի համար կարող են երկար տարիներ պահանջվել», - հավելեց ամերիկացի դիվանագետը:
Հարցին, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինչ կարելի է ակնկալել այս տարվա ընթացքում, Մեթյու Բրայզան ասաց. - «Այն, որ հակամարտության կարգավորումը մոտ է, քան երբեւէ, չի նշանակում, որ այն կարող է լուծվել: Սանկտ Պետերբուրգի [նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի] հանդիպումը հիասթափություն առաջացրեց, բայց դա չի նշանակում գործընթացի ավարտ: Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք երկու կողմերը քննարկում են»:
«Բայց ես զգում եմ, որ քաղաքական տրամադրությունները այստեղ ուղղվում են դեպի ընտրությունները», - հավելեց նա: - «Ես նաեւ զգում եմ, բոլոր կողմերը հետաքրքրվում են, թե կոսովյան գործընթացը ինչպես կարող է անդրադառնալ այս հարցի վրա... Գուցե առաջնորդներն ուզում են որոշ ժամանակ մտածել, փորձել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է քաղաքական վիճակը զարգանալու առաջիկա ամիսներին»:
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալը, ով այսօր ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդարանական քաղաքական (նաեւ ընդդիմադիր) ուժերի ներկայացուցիչների հետ, անցած խորհրդարանական ընտրությունները որակեց որպես Հայաստանի անկախության այս փուլում «ամենաազատ եւ արդար» ընտրությունները:
Ժողովրդավարացման գործընթացների առումով, Բրայզայի խոսքերով, անելիք դեռ կա. մասնավորապես` «Հայաստանը կարիք ունի կենսունակ, երկրի ժողովրդավարացման գործընթացին հավատարիմ ընդդիմության»:
Աննա Սաղաբալյան