Ամերիկահայ գրող Կարին Հովհաննիսյանը այսօր «Վաշինգտոն թայմս» թերթում տպագրած հոդվածում պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչի ԱՄՆ-֊ի նախագահը, այլ ոչ թե Կոնգրեսը:
«ԱՄՆ֊-ի արտաքին քաղաքականությունը պետք է սթափության եւ ազնվության կոչվի այն ինստիտուտի կողմից, որն ուղղորդում է արտաքին քաղաքականությունը՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Միայն նրա առաջնորդությամբ, այլ ոչ թե հայաշատ ընտրատարածքներից ընտրված կոնգրեսականների վարանոտ հրամանագրերով կարող է ապահովվել հայերի հույսերի եւ ամերիկյան սկզբունքների իրական հաղթանակը»:
Հովհաննիսյանը փաստում է, որ եթե 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված օրենքը միանշանակ արձանագրում է, որ Ֆրանսիան ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ապա ամերիկյան Կոնգրեսում շրջանառվող օրինագծի վերնագիրն իսկ արդեն խոսուն է՝ «Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման հաստատում»:
«Ինչ վերաբերում է տեքստին, ապա ստիպված ես խուսանավել 1600 բառերի եւ մի քանի տասնյակ «արձանագրումների» միջեւ՝ հասնելու համար գլխավոր հորդորին, որն ուղղված է նախագահին՝ «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով արտացոլի Հայոց ցեղասպանության հարցի գիտակցումը եւ նրբությունը»,֊ - փաստում է ամերիկահայ գրողը «Վաշինգտոն թայմս» թերթում: