Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետը


Անցած ուրբաթ ձերբակալվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: «Ազատություն» ռադիոկայանի այս տեղեկությունն այսօր հաստատեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ՝ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ:

Ըստ Գլխավոր դատախազության, Սամվել Հովհաննիսյանին այսօր արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ խափանման միջոցը պարզ կդառնա ավելի ուշ:

Գործը գտնվում է Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում: Ձերբակալության հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG