Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետը հրաժարական չի ներկայացնի


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնի, չնայած այն բանին, որ իր գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, պարտություն է կրել երկրի խորհրդարանի վերին պալատի` կիրակի օրը կայացած ընտրություններում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Աբեն հայտնել է նաեւ, թե «որոշակի վերադասավորումներ կկատարի կառավարությունում եւ իշխող կուսակցության ղեկավարությունում»:

Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու դրա կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կենտրոնամետ կուսացկությունը, նախնական արդյունքներով, միասին ստացել են խորհրդարանի վերին պալատի 242 տեղերից 103-ը: Ընդ որում վարչապետի կուսակցությունը ստացել է ընդամենը 83 մանդատ` մինչեւ ընտրությունն ունեցած 110-ի փոխարեն:

Իշխող կոալիցիան, սակայն, պահպանել է մեծամասնությունը երկրի խորհրդարանի ստորին պալատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG